|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՍԴ դաատավոր Հրայր Թովմասյանի գործով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 15։00-ին։
Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքը հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։ նրանք պաշտպանական ճառով հանդես եկան 6 օր։
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: