|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելական ուժերն ավարտել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացումը՝ ոչնչացնելով ավելի քան 2000 արմատականների և մոտ 13 կիլոմետր ստորգետնյա թունելներ այդ տարածքում: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«162-րդ դիվիզիայի ուժերը վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացրել են ճշգրիտ, նպատակային և հետախուզական գործողություններ Ռաֆահի շրջանում: Մինչ օրս զինվորականները սպանել են ավելի քան 2000 ահաբեկիչների և ոչնչացրել մոտավորապես 13 կիլոմետր ստորգետնյա թունելներ: Այդ գործողությունների ընթացքում իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահում գտնվող ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական բրիգադը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զինվորականների տվյալներով՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին Ֆիլադելֆիայի միջանցքի մոտ և դրա տակ գտնվող ստորգետնյա թունելների 80%-ը ոչնչացվել է։ Այս միջանցքը համարվում է Գազայի հատվածում զենքի մաքսանենգության հիմնական ուղին։
«Դիվիզիայի ինժեներական ուժերը և «Յահալոմ» ստորաբաժանումը շարունակում են տարածքի ստորգետնյա թունելային ուղիների և ահաբեկիչների ենթակառուցվածքի հայտնաբերումն ու ոչնչացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։