|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
76 տարեկանում մահացել է հայտնի փիլիսոփա, թարգմանիչ, գրականագետ, պատմաբան և մշակույթի պատմաբան Կարեն Սվասյանը։
1965-1970 թթ. Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում Կարեն Սվասյանն ուսանել է փիլիսոփայություն, ինչպես նաև անգլիական, ֆրանսիական և գերմանական բանասիրություն։
Գիտնականը հայտնի էր Նիցշեի և Շպենգլերի ստեղծագործությունների թարգմանություններով, ինչպես նաև 1984-ին Երևանում լույս տեսած «Անասացության ձայներ․ Ռիլկե, Վալերի, Բլոկ, Չարենց, Նարեկացի, Գյոթե» աշխատությամբ։
1993 թվականից նա բնակվում էր շվեյցարական Բազելում, 1997-ից Ինսբրուկի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր էր։