|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իշխանությունները օրինական վկայականներ ունեցող տասնյակ կիրանցցիների պարտադրել է վերցնել փոխհատուցումը, որոշները հրաժարվել են: Վերջինների օրինական վկայականներն իրենց մոտ են, բայց կադաստրի քարտեզից հանված է այդ հատվածը»,- «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Կադաստրի կոմիտեի նախագահն ասաց, որ պարտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն չունի. «Ինչ վերաբերվում է վկայականների առկայությանը, դրա վերաբերյալ բազմաթիվ անգամ նամակներ են հղվել, որոնց տրվել են գրավոր պատասխաններ»,- ասաց Սուրեն Թովմասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։