|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Լեռնեցիների պարը» արձանախումբը «Դվին» հյուրանոցային համալիրի տարածքից կտեղափոխվի Մերգելյան այգի։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման նախագծի` «Դվինի» ճարտարապետական նորարարական լուծումներն այլևս համահունչ չեն արձանախմբի հետ, ու հյուրանոցի վերակառուցման արդյունքում քանդակի տեղակայման վայրը հայտնվել է հյուրանոցի պարսպից ներս ընկած, հանրության տեսադաշտից դուրս գտնվող, քողարկված հատվածում:
«Հուշարձանի պահպանության համար այն տեղափոխվելու է ավելի բարենպաստ վայր` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 2/3 հասցե` Մերգելյան ինստիտուտին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածք»,– ասված է որոշման մեջ։