|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքում նախատեսված են կարգավորումներ, որոնց համաձայն 16 տարին լրացած երեխաներն իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հիշյալ օրենքում փոփոխությունններ կատարելու նախագիծ է մշակել ՔՊ-ական Զարուհի Բաթոյանը․ ում հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է 16 տարին լրացած անձին (պացիենտին) իրավունք տալ մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
Նախագծի վերաբերյալ դիտարկուներ արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ հարցադրումներով բարձրաձայնելով ՔՊ-ական պատգամավորի հեղինակած նախագծի խնդրհարույց կողմերը։