|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, ով մեղադրվում է Փաշինյանի դեմ մահափորձի մեջ, 6 ամիս կալանավորված էր, իսկ ապրիլից 5 ամիս տնային կալանք է կրում: Այսօր քննվելու է եւս 2 ամսով երկարացնելու հարցը: Սակայն գործը կառուցված է 1 անձի` ոմն Արմեն Հարությունյանի ցուցմունքի վրա, ով առերեսման ժամանակ ասել է, որ նրան ճանաչել է որպես քաղաքական գործիչ` հեռակա կարգով, չի շփվել հետը: Սակայն քննիչը հետագայում գրել է, որ առերեսման ժամանակ վկան պնդել է նախաքննական ցուցմունքը: Բազեյանի նյարդերն արդեն տեղի են տալիս, նա հայտարարել է, որ եթե կրկին երկարացնեն կալանքը` իրեն զրկելով տեղաշարժից եւ սահմանադրական իրավունքներն իրացնելուց, չի ենթարկվելու այդ որոշմանը»: