|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ» երկի բնագիրը՝ աշխատասիրությամբ Էլյա Սարիբեկյանի:
Գիրքը բովանդակում է հայ միջնադարյան եռամեծար և յոթնալույս վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ Հոբի գրքի լուծմունքի բնագիրը, որը հրատարակվում է ըստ Մատենադարանի թիվ 1115 ինքնագիր օրինակի։
Բնագրին կից ուսումնասիրությունը համակողմանի ներկայացնում է Հոբի գրքի առանցքային խնդիրները, լուծմունքի հիմնական առանձնահատկությունները։ Գիրքը նախատեսված է աստվածաբանների, միջնադարագետների և առհասարակ աստվածաշնչյան մեկնություններով հետաքրքրվողների համար։