|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 5-ին ժ․15․15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ-ից։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։
Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։