|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աթոռը սկսել է ճոճվել, իսկ դրա քավորը ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է, ով ԱԺ նախագահի միջոցով հասցրել է Փաշինյանին, որ նախարարի գործունության հանդեպ դժգոհություններն օր օրի սրվում են, ինչը ուղիղ ազդում է ՔՊ-ի վարկանիշի վրա:
Ասում են՝ այնքան համոզիչ են եղել վերջինիս բերած փաստարկները, որ Փաշինյանին լուրջ մտածելու տեղիք է տվել, ով մինչ այդ «ժելեզնի» դեմ էր արտահայտվում նախարարից ազատվելու հորդորներին»: