|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակը» գրում է․ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանն արդեն 7 ամիս է ռեկտոր չունի: 2023թ. դեկտեմբերի 25-ից` նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ռեկտորի պարտականությունները կատարում է ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Սակայն ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնակատարի, փոխարինողի պաշտոնավարման ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը: Եւ չնայած իրավական այս նորմը Հայաստանում վերջին տարիներին բազմիցս ոտնահարվել է, սակայն փաստ է, որ արդեն մեկ ամիս է բուհի ղեկավարումն իրականացվում է առանց իրավական հիմքերի: Ինչը ցանկությն դեպքում կարող է նաեւ իրավական հետեւանքներ առաջացնել»։