|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կքննի հունիսի 12-ին ոստիկանների գործողությունների օրինականության հարցը։ Նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին, բայց քանի որ ԱԺ-ն արձակուրդում է, դրան թերեւս կանդրադառնան սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ ասում է Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքը ցրելու համար ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, նաեւ՝ այդ պահին չթույլատրվող «Զարյա-3» տեսակի նռնակներ: Եվ պատկան մարմինները` ՆԳ եւ առողջապահության նախարարները, կատարվածից օրեր անց` հետին թվով խմբագրել էին իրենց նախորդ որոշումները, որպեսզի արգելված տեսակի նռնակի կիրառումը դարձնեն թույլատրելի: Այդ մասին «Հրապարակը» գրել էր հուլիսի 11-ին: Հենց այդ հարցն էլ պիտի դառնա հանձնաժողովի քննության առարկան»: