|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հերթական ճնշումն է և ընդդիմադիր խոսքը լռեցնելու փորձն է Գերասիմ Վարդանյանի հետ կապված, բայց արդյունքի չեն հասնում և չեն հասնի»,-այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գերասիմ Վարդանյանի շահերի պաշտպան Սերգեյ Հարությունյանը՝ հավելելով․ «Գերասիմ Վարդանյանը չվախեցող ու չընկրկող տեսակ է, և փաստը՝ դատարանում իր ելույթն էր ու կեցվածքը»։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում էր Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ծանոթանալ գործի մանրամանսերին։ Դատարանը որոշեց հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 6-ին, ժամը 17։00-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։