|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրություն գրելու նպատակով ձեւավորված Սահմանադրական խորհուրդը, ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին, տեւական դադարից հետո, հերթական նիստն է հրավիրել ու քննարկել նոր սահմանադրության հարցը եւ հատկապես նոր սահմանադրության մոդելի հարցը։ Հիշեցնենք, որ Ալիեւն է պահանջում Հայաստանից՝ փոխել Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանն էլ, ընդառաջ գնալով այդ պահանջին, իր կուսակից Արուսյակ Ջուլհակյանի ձեռքով Խորհրդի օրակարգ է մտցրել այդ հարցը:
Ուշագրավ է, որ Ջուլհակյանը խորհրդի անդամների բազում հարցադրումներին ի պատասխան պնդել է, թե ինքն անձամբ է ցանկանում, որ Սահմանադրությունը փոխվի, այլ ոչ թե կուսակցության կամ առավել եւս այլ պետության ղեկավարի ցանկությունն է առաջ տանում: Ավելին, Խորհրդի անդամներից ոմանց հարցերին ի պատասխան՝ նա չի էլ թաքցրել, որ դեմ չէ Սահմանադրության նախաբանը փոխելուն՝ ասելով, որ դրա հասցեատերը ՍԴ-ն է, որը պիտի հավանություն տա նման փոփոխությանը»: