|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագն ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։