|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Սերվանտեսի Խաչատրյանի անշնչացած մարմինը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:
Ըստ նախնական վարկածի` վերջինս իր նոր գնված ատրճանակով մտել է իր տան սենյակ` այն մաքրելու նպատակով: Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին:
Ըստ կայքի տեղեկությունների` քրեական վարույթ է նախաձեռնվում ինքնասպանության հատկանիշներով: Կայքի աղբյուրները չեն բացառում, որ դա եղել է անզգուշության հետևանք:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը անցած տարի ազատվել էր պաշտոնից ու անցել թոշակի: