|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքական «Areda Survey» հետազոտական ընկերությունը հուլիսի 5-ին Իրանում ամփոփվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է անցկացրել ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդհանուր առմամբ 2.503 մարդու մասնակցությամբ անցկացված սոցհարցման արդյունքում պարզ է դարձել, որ մեծամասնության՝ 76.5 տոկոսի համոզմամբ, Ռայիսի մահը դժբախտ պատահար չի եղել, այլ՝ կազմակերպված ներքին և կամ արտաքին ուժերի կողմից:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։