|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Իրանում նախագահական ընտրության երկրորդ փուլին ընդառաջ նախագահի թեկնածուներ պահպանողական Սայիդ Ջալիլիի և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի միջև տեղի ունեցող առաջին բանավեճին․
«Գալիք ուրբաթ Իրանում կայանալիք նախագահական ընտրոթյունների երկրորդ փուլին ընդառաջ պահպանողական Սայիդ Ջալիլիի և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի միջև տեղի է ունենում առաջին հանրային բանավեճը։
Թեկնածուներն անդրադառնում են հիմնականում ներքին խնդիրներին։
Բանավեճի մշակույթը չափազանց բարձր է և օրինակելի, իսկ զուտ փորձագիտական մակարդակով կարելի է արձանագրել, որ Սայիդ Ջալիլին ավելի հիմնավոր է փաստարկում իր տեսակետները, մինչդեռ Մասուդ Փեզեշքիանի հիմնական թիրախն, այսպես կոչված, «բողոքի ընտրազանգվածն» է։ »,- գրել է իրանագետը։