|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանական տելեգրամյան ալիքները ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածում նախագահական ընտրություններում հիմնական երեք թեկնածուների՝ Իրանի տարբեր նահանգներում առաջատար լինելու մասին։ Այս մասին տելեգրամյան իր օգտահաշվում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ըստ այդմ, պահպանողական։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանն առաջատար են յուրքանչյուրը 12-ական նահանգներում, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլին առաջինն է 7 նահանգում։
Դատելով կրկին ոչ պաշտոնական տվյալներից, Ղալիբաֆը և Փեզեշքիանն առայժմ հավաքած ձայների քանակով գրեթե հավասար են առաջ ընթանում։
Պետք է նկատել սակայն, որ սրանք բացառապես ոչ պաշտոնական տվյալներ են»,- գրել է նա։