|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին միջազգային Freedom House կազմակերպության պորտը տեղը դրած ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հավանաբար, չէր պատկերացնում, որ իշխանական ՀԿ-ներն այնպիսի աղմուկ կբարձրացնեն, որ 2 ամիս անց Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալի իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին՝ թերեւս, փորձելով նրա ասածները սրբագրել:
Հիշեցնենք, որ, ի պատասխան Freedom House-ի զեկույցին, որ Հայաստանը ժողովրդավարության նահանջ է ունեցել, ՔՊ-ականն ասել էր. «Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ»: Նրա շեֆը` Փաշինյանը, երեկ կազմակերպության ներկայացուցիչներին ճիշտ հակառակն է ասել. «Freedom House-ի զեկույցները կարեւոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում»: