|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սահմանազատման մասին Փաշինյանի փաթեթավորած կոնֆետն իրականում դառը հաբ է։ Ժողովուրդը Վրաստան գնալիս, երբ Ոսկեպար - Բաղանիս հատվածում՝ Երևան - Թբիլիսի միջպետական ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռու, տեսնի սահմանապահներին, նոր կիմանա՝ Փաշինյանի սահմանազատումը որն է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Փաշինյանը գնաց Ծավ, Ներքին Հանդ, ասում է՝ այստեղով փշալար է անցնելու, բայց որևէ բառ չասաց, որ ադրբեջանցիները պատերազմից հետո գրաված տարածքներից պետք է հետ քաշվեն, տպավորություն է, որ այդ տարածքից էլ պետք է սահմանազատումը արվի։
Անդրադառնալով օրեր առաջ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական ավտոմեքենան առգրավելու որոշմանը և հատուկջոկատայինների գործողություններին՝ Մանուկյանը նշեց, որ դա ցույց տվեց՝ Փաշինյանը ատելություն ունի արցախահայության դեմ։ «Այդ ամենը Փաշինյանի քինախնդրության մասին է խոսում, նրանք իրենց թուլությունը ցույց տվեցին, քանի որ որոշ փակագծեր է կիսաբացել, շատ բաներ կան ասելու»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։