|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դաղստանում վեց իրավապահ է սպանվել, 12-ը ՝ վիրավորվել: Այդ մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանի ներքին գործերի նախարարությունում:
«Ընդհանուր առմամբ Մախաչկալայում և Դերբենտում, այս պահի տվյալներով, սպանվել է իրավապահ մարմինների վեց աշխատակից, 12-ը վիրավորվել են»,- ասել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան:
Դերբենտում, այս պահի տվյալներով, վերսկսվել Է փոխհրաձգությունը, հայտնել է նա. «Դերբենտում այրել են սինագոգ և Եկեղեցի: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն ՝ փոխհրաձգությունը վերսկսվել է»։ Մարտը վերսկսվել է նաև Մախաչկալայում։
Անվտանգության դաշնային ծառայության Դաղստանի վարչությունից հայտնել են, որ հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել Մախաչկալայի վարչական սահմաններում: