|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին այցելել է Գորիս։ Նա հանդիպել է Գորիս համայնքի ղեկավարի հետ։
«Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Գորիսի զարգացման համագործակցության հեռանկարները: Դեսպանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության խորացումը և հույս հայտնել համատեղ նոր նախագծերի իրականացման համար»,- նշված է համայնքապետարանի էջում:
Ավելի վաղ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում գրել է ․«Այսօր կրկին մեկնում եմ Սյունիք՝ Հայաստանի տարածքի ռազմավարական և խոցելի տարածաշրջան։ Կտեղականամ անվտանգություն և հումանիտար իրավիճակից, ապակենտրոնացված համագործակցությունից, գյուղատնտեսության զարգացումից և այլ հարցերից»։