|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սյունիք Լրատվականից տեղեկանում ենք, որ ՔՊ շարքերից երիտասարդներ են հեռացել
«Հունիսի 15-ին Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՔՊ կուսակցության ակտիվ անդամների հետ թեժ է անցել:
Շուրջ 6 ժամ տևած հանդիպումից հետո կուսակցությունից հեռացել են հավատարիմ և ակտիվ գաղափարակիցները:
Ըստ Սյունիք Լրատվականի աղբյուրիների` վարչապետը չի ընդունել քպականների բողոքն ուղղված Սյունիքի մարզպետին և հրահանգել է վերանայել մայր և դուստր քպականների կուսակցության ներսում մնալու նպատակահարմարությունը։
Ըստ հանդիպման քննարկումների՝ Կապանում խոսակցություններ են պտտվում, որ ՔՊ կուսակցության մարզային նախագահ է ընտրվելու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը»:
Սյունիք Լրատվականը նաև հրապարակել է Արփինե Թումանյանի դիմումը, ըստ որի, վերջինս խնդրում է դադարեցնել իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։