|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Փաշինյանական խեղաթյուրված իրականությունն Արցախի հիմնախնդրի ու արցախցիների նկատմամբ նպատակ ունի նոր ներհայաստանյան թշնամություն հրահրել:
Ինչպես 2018 թ-ին, այնպես էլ հիմա, որոշակի տրանսֆորմացիաների ենթարկվելուց հետո էլ, ներհասարական ատելությունն ու բևեռացումը փաշինյանական իշխանության լոկոմոտիվն է:
Կարծում եմ, որ այսօր որևէ մեկն այլևս կասկած չունի (նույնիսկ ՔՊ վերնախավը), որ ջրի վրա մնալու և իր հրեշավոր գաղափարական ծրագրերը կյանքի կոչելու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց և շրջապատին:
Սա ատում է բոլորին, մարդու տեսակն առհասարակ ու իր գործողությունների ողջ բովանդակությունն այդ տրամաբանության մեջ է»: