|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Բաքվի բանտերում հայ գերիներին են խոշտանգում, այդ թվում եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, ում Ադրբեջանը թույլ չտվեց հասնել Հայաստան` Հակարիի կամրջի վրայից կալանավորեցին ու տարան: Իսկ Հայաստանում քրեական հետապնդումներ են հարուցում եւ բանտարկում Արցախի իշխանությունների մյուս ներկայացուցիչներին, որոնց Ադրբեջանը թույլ է տվել մտնել Հայաստան:
Երեկ լուր ստացանք, որ Ռուբեն Վարդանյանին են Բաքվի բանտում խոշտանգում, վստահաբար` մեր մյուս յոթ գործիչներին էլ: Իսկ հայկական դատարանը տնային կալանք սահմանեց Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ: Արձանագրենք, որ շատ սինխրոն աշխատում են երկու հարեւան երկրների ղեկավարները»: