|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սևանա լճի մակարդակը 2023 թվականի մայիսի 10-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով՝ 2024 թվականի նույն օրվա դրությամբ ծովի մակերևույթից գտնվելով 1900 մ 60 սմ բարձրության վրա։
Հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից:
2024 թվականի մայիսի 10-ից մինչ հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 19 սմ-ով։
Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել 131 մլն 734 հազար խմ ջուր։
Ոռոգման նպատակներով այս տարի դեռևս Սևանա լճից Հրազդանի հունով ջուր բաց չի թողնվել։