|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին։
«Մենք իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարատեսակ կեղծ լուրերը», - РИА Новости-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ում։
Նախօրեին վրացական Mtavari հեռուստաալիքը հայտնել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի կառավարություններն այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում են, և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների ընտրությունն արդեն սկսվել է։
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ 2008 թվականի սեպտեմբերի 3-ին այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիան և Աբխազիան։