|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք՝ Ոսկան Սարգսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ եկեղեցու մոտակա տարածքում սահմանապահ զինվոր է վիրավորվել հակահետևակային ականի պայթյունից, նրա ոտնաթաթը պոկվել է։