|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որպես ներկայացուցչական գնում, ձեռք է բերել սեղանի խաղ, որը կոչվում է «Էթիկա»։ Այդ խաղն ունի հետեւյալ նկարագրությունը․ «Խաղի միջոցով դեռեւս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու եւ անկաշկանդ ցանկացած միջավայրում։ Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ եւ սխալ տարբերակները, պետք է գտնել միեւնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է ճիշտ արարքը, իսկ մյուսում` սխալ։ Պետք է ընտրել վարվեցողության ճիշտ կանոնները ցույց տվող խաղաքարտը՝ մեկնաբանելուվ պատկերված գործողությունները»։
Գնման պայմանագրում, սակայն, տեղեկատվություն չկա, թե 72 խաղաքարտից գոնե մեկը պարունակո՞ւմ է տեղեկություն, թե ինչ պետք է անել, երբ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը հազարավոր մարդկանց հետ գալիս է քեզ տեսնելու եւ հանդիպում է խնդրում քեզ հետ, էթիկապես ո՞րն է ճիշտ՝ իջնել եւ հանդիպե՞լ մարդկանց հետ, թե՞ 4 հոգու հրավիրել փակ հանդիպման։