|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Yerkir.am-ի՝ «Բագրատ Սրբազանի` Գյումրվա հանրահավաքը «վարկաբեկողները». Գագիկ Համբարյան» վերտառությամբ հրապարակման առիթով խմբագրություն է զանգահարել Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանն ու հայտնել, որ քաղաքագետի հայտնած տեղեկությունը չի համապատասխանում իրականաությանը:
Նախկին դատախազը հերքել է իր մասնակցությունը հունիսի 1-ին Գյումրիի Թատերական հրապարակում Բագրատ Սրբազանի հետ տեղի ունեցած հանդիպում-հանրահավաքին՝ հավելելով, որ ինքն այդ օրը ունեցել է հյուրեր և նրանց հետ միասին գտնվել է Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում։
Նախկին դատախազը նաև պնդել է, որ որոշ անձինք, տարածելով իր լուսանկարը և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, զբաղված են անձնական դիվիդենտներ հավաքելով: