|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վաղը՝ հունիսի 3-ին` 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե։ Այս մասին այսօր` հունիսի3-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Կհավաքվենք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում և ժամը 10:00-ին բարձրանանք Քննչական կոմիտե։ Մեր պահանջները ինչ են լինելու՝ կասեմ տեղում։ Կամ մեզ պատասխան կտան, կամ մենք ազատ կլինենք գործելու»,-ասաց նա:
Նա նաեւ հայտնեց, որ առաջիկայում պլանավորում են գնալ Վանաձոր, Վարդենիս եւ Սյունիքի մարզ են ցանկանում այցելել:
«Տավուշից սկսած մինչև Մեղրի այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու։ Այս մարդիկ իրենց հակաօրինական սադրանքները չեն սահմանափակելու միայն սոսկ Տավուշով ամփոփելու»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու անխուսափելիորեն։
«Այդ հանրահավաքը լինելու է այն կոնկրետ քայլերի դեպի հաղթանակ տանող կարևոր հանգրվանը»,-ասել է նա: