|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Նախարարը հրաժարվել է հարցերի պատասխանել։ Միրզոյանը և իշխանական խմբակցության հանդիպումը նախապես ծրագրված էր: Ավելի վաղ իշխանական պատգամավորներից մեկն «Ազատությանը« հայտնել էր՝ «հայտարարված օրակարգ չկա»։
Հիշեցնենք, որբ այսօր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները ԱԳՆ-ի մոտ էին՝ պահանջելով հանդիպում Միրզոյանի հետ, որ վերջինս պատասխանի մի շարք հարցերի։
Սակայն Միրզոյանն այդպես էլ հանդիպման չեկավ:
29 անձ բերման է ենթարկվել։ Ավելին՝ մի շարք անձինք նաեւ վնասվաթքներ են ստացել ոստիկանական բռնությունների հետեւանքով։
Ոստիկանները հայտնել են, որ երեք ոստիկան եւս վնասվածք է ստացել:
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրեն ևս ոտքով հարվածներ են հասցրել բերետավորները, բերման են ենթարկել սարկավագների, ծեծել լրագրողի: