|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ալմաթիում սկսվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Հայաստանը հանդիպմանը չի մասնակցում։
Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել Է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը, Հայաստանը չի մասնակցում խորհրդի նիստին, սակայն չի առարկում Ալմաթիում սահմանափակ ձեւաչափով որոշումների ընդունմանը:
Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում: Դրա մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները եւ կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հարցերը: