|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից: Այս մասին հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին և մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության վերաբերյալ։
Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում: Մենք տեղյակ ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերի մտահոգությունները գոյաբանական հարցերի վերաբերյալ։
Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները։