|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ճշմարտության հաղթանակը ոչ միայն սարերի ետևում չէ, այլև շատ-շատ մոտ է»,- հանրահավաքի բեմից վստահեցրեց Բագրատ Սրբազանը: «Ցանկանում եմ հիշեցնել և վերահաստատել, որ մենք պայքարի ենք դուրս եկել մեր հանրային լայն հաշտության օրակարգով` պայքարելով ստի և կեղծիքի, ատելության ու թշնամանքի դեմ` հանուն ճշմարտության, հաշտության ու սիրո: Այս շարժումը արժեհամակարգային ու քաղաքակրթական փոփոխության մասին է: Մենք պարզապես ապրելու և պետություն կառուցելու այլընտրանք չունենք: Այս վերջին 2 շաբաթները ցույց տվեցին, որ մեր ազգն ապրում է փոփոխությունների մեծ ակնկալիքներով ու հույսերով, աչքերից ճառագող լույսով, որը մեր ներքին և արտաքին թշնամիները կարծում էին, թե սպանել են վերջնականապես: Մենք հրապարակներում փողոցներում կրթական և գիտական մշակութային կենտրոններում ականատեսը եղանք այն մեծ սիրո ալիքին, որը վկայում է, որ մեր ժողովուրդն իր մեծով ու փոքրով ընդունել է այս շարժման օրակագը և ցանկանում է փոխել այն դառն իրականությունը, որը արհեսատական կերպով պարտադրվել է մեզ` որպես «անխուսափելի իրականություն»: