|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Անկախ նրանից ով կլինի, անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական կառավարություն, պետք է ունենա 3 կարևոր հարցադրումների օրակարագ` ներքին, արտաքին և առաջաիկայի որոշակի պարտավորություններ»: Այս մասին այսօր ՏՏ մասնագետների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
Նա հայտարարեց, որ իրենք տարբեր ոլորտների մասնագետների հետ են հանդիպում և խնդրում են ամեն ոլորտից 3 մասնագետ ներգրավվել` ըստ իրենց ցանկության եւ ունակության:
«Այս պահին մեթոդը սա է, ուրիշ մեթոդ չկա և ես հավատում եմ, որ այդ պահն այդքան կարևոր չի, քան՝ հետոն, քանի որ մարդիկ որոշակիության վրա են գնում, ոչ թե անորոշության: Կարծում եմ մենք այսօր կոլեգիալ պատասխանատվության հրամայականի առջև ենք կանգնած, որն իր ենթաշերտում անպատասխանատվության խնդիր էլ ունի, երբ բոլորը բոլորի վրա են գցում»,-ասաց նա: Բագրատ Սրբազանը նաև ասաց, որ իրնքը խնդրել է համայնքներին, որ իրենք պատվիրակեն այդ 3 հոգուն: