|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իրանի համար այս ծանր օրերի ֆոնին թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում` փորձելով ցույց տալ, թե հենց թուրքական կողմի ջանքերով է վթարի ենթարկված նախագահական ուղղաթիռը հայտնաբերվել:
Ավելին` ադրբեջանական կողմը քարոզչական մի ուղղություն էլ կենտրոնացրել է` կասկածի տակ դնելու Իրանի տեխնոլոգիական զարգացման իրական մակարդակը` թեման նաև տանելով այն ուղղությամբ, որ թուրքական ԱԹՍ-ի թռիչքով է պայմանավորված եղել վթարի ենթարկվածների հայտնաբերումը:
Ադրբեջանական տգ կանալներում անթաքույց հրճվանք կա տեղի ունեցածի վերաբերյալ, նաև Իրանի տեխնոլոգիական զարգացումը կասկածի տակ դնող բազմաթիվ հրապարակումներ ու մեկնաբանություններ:
Անկախ այն հանգամանքից, որ վթարի վայրն իրանական կողմն է ծանր եղանակային պայմաններում ֆիքսել և առաջինը հասել, անչափ տհաճ է թուրք-ադրբեջանական անբարոյական քարոզչությունը հատկապես այս օրերին»: