|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանիի հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին:
Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Ջեյհուն Բայրամովը նաև նշել է Աբդոլլահյանի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և տարաձայնություններ առաջացնող հարցերի լուծման գործում։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։