|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Երեկ մնացել ենք կամրջի մոտ, չեն թողել մտնենք գյուղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով երեկ գործընկերների հետ կարողացել էր շրջանցել ոստիկաններին և հասնել Կիրանցի մատույցներ․ «Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են։ Դաշտերով, ձորերով հասել ենք Կիրանցի մատույցներ, մեր կյանքին էլ վտանգ ա սպառնացել, օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքեր, ԱԱԾ, ոստիկանական, փրկարար ծառայության ստորաբաժանումները հետապնդում էին, ոնց որ գեղարվեստական ֆիլմ նկարելուց լիենին»,- լրագրողներին հայտնել է Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ գյուղը փաստացի կիսվել է երկու մասի, մի կողմը հայկական է, մյուսը՝ ադրբեջանական։