|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր անդամ երկրների շահերից է բխում շարունակել զարգացումն այս ասոցիացիայի շրջանակներում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Радио Sputnik-ը։
Նա այսպես է մեկնաբանել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը։
«Կարող եմ միայն մի բան արձանագրել. ընդհանուր առմամբ ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է ընթանում և արագ զարգացում է ապահովում մասնակից երկրների համար։ Եվ դա գիտեն մասնակից երկրները։ Եվ, իհարկե, երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը շատ ու շատ նկատելի է»,- լրագրողներին ասել է Պեսկովը»։