|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասավ Սևան քաղաք: Սրբազանին այստեղ հավաքվածները դիմովորցեին դհոլ զուռնայով, հայրենասիրական երգերով, դրոշներով:
Ճանապարհին, ի նշան աջակցության, մեքենաները ազդանշաններով են ողջունում:
Երթի մասնակիցների`«Սրբազա՛ն» վանկարկումներին Բագրատ Սրբազանն արձագանքեց․ «Ժողովուրդ ջան, Սրբազանն էլ եք դուք, հոգին էլ, կյանքն էլ , գիտակցությունն էլ եք դուք․ մենք միայն գործիքներ ենք, ավելին չենք, միջոցներ և մերն անձի հետ կապված ոչ մի բան չկա, և ես ասում եմ, որ մեր ժողովուրդը ինքն իրեն է ողջունում, արժեք ունեցող ժողովուրդը, գիտակցություն ունեցող ժողովուրդը, հոգի ունեցող ժողովորդը»։