|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վանաձորում մեկնարկել է «Հիշողության կրակ» միջազգային միջոցառումը, այս մասին հայտնում է Ռուսական տունը։
Մոսկվայից ժամանած պատվիրակությունը կրակը փոխանցել է մարզպետարանի ներկայացուցիչներին, ինչից հետո Վանաձորի վետերանների տանը վառվել է հիշատակի կրակը։
Նշենք, որ Անմար կրակի մի մասնիկը, որն այրվում է Կրեմլի պատերի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, մայիսի 3-ին վառվեց նաև Հայաստանում: Ամեն տարի «Հիշատակի կրակ» հայրենասիրական ակցիան անցկացվում է աշխարհի 11 երկրում: