|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը միշտ ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է Mehr-ը։
Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, հավելել է նա:
«Հարավային Կովկասում ռազմականացման ուժեղացմանն ուղղված ցանկացած մոտեցում կբարդացնի տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակը և կվնասի խաղաղ գործընթացներին։ Իրանը նման բան չի ընդունի: Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում մեխանիզմներ ձևավորել, որոնք կնպաստեն իրավիճակի բարդացմանը»,- ասել է նա։