|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սա հստակ դավադրություն է իշխանությունների կողմից. «Երկիրն այսօր»-ի հաղորդաշարի եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու եւ նրանց հիշատակը հանգիստ չթողնելու իշխանությունների քաղաքականությանը:
«Այն, որ հենց հիմա են անում, ապրիլյան ոգեկոչման միջոցառումներից ընդամենը 10-12 օր առաջ, դա արդեն ցույց է տալիս, որ իրենց նպատակները շատ ավելի հեռու են տանում: Իրենց վարած քաղաքականությունը կործանման է տանում պետությունը, որը կործանված կարելի է համարել, եթե իր ազգային էությունը կորցնի»,- ասել է Կիրո Մանոյանը:
Մանրամասները՝ «Երկիրն այսօր»-ի տեսանյութում