|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բոլոր բռնապետներին ու բռնապետիկներին թվում է, թե դա իրենց հետ չի պատահի: Իրենց թվում է, թե իրենք հավերժն են, հավերժ է իշխանությունն ու հավերժ է իրենց անպատժելիությունը:
Բռնապետներն ու բռնապետիկները հակված են այլասերման, քանզի բացարձակ իշխանությունը նրանց այլասերում է բացարձակ ձևով:
Որպես կանոն բռնապետներ ու բռնապետիկներ դառնում են վախկոտ ու մարդատյաց մարդիկ, որոնք թաքնվում են ոստիկանական մահակի հետևում:
Մեկ այլ կանոնն էլ կա. բոլոր բռնապետներն ու բռնապետիկները շատ վատ են ավարտում իրենց քաղաքական կարիերան: Տարբերն են նրանց վերջաբանները զուտ ձևական առումով: Բովանդակությունը՝ «գնդակահարության պատ» է հիշեցնում:
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ