|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ի հետհեղափոխական Հայաստանում շատերը տնտեսական հրաշքի սպասում են, բայց բացասական իմաստով։ Պետության տնտեսական վիճակի կարեւոր բնութագրիչներից է ունիվերսալ վարկային կազմակերպությունների գործունեությունը, որոնցից «Նորման կրեդիտ»-ը գրանցել է ուշագրավ հետագիծ։
Այսպես, եթե 2018 թվականի հունիսին ստեղծված ՈՒՎԿ-ն 2020 թվականին ՊԵԿ-ից ստանում էր օրինապահ հարկատուի հավաստագիր (տես լուսանկարը), ապա նույն ՊԵԿ-ի փաստաթղթերի տվյալներով՝ 2023 թվականին «Նորման կրեդիտ»-ը արդեն ստուգման ենթակա բարձր ռիսկային խմբի հիմնարկի է վերածվել:
Կա ապագա, թե չկա, տվյալ դեպքում ցույց կտա հարկային ստուգումը. բայց տենդենցները հուսադրող չեն:»

