|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի ընթացիկ պետական բյուջեի դեֆիցիտը, նախորդ տարվա պես, կարող է գերազանցել ՀՆԱ-ի 5%-ի նշագիծը։ Ըստ France Info ռադիոկայանի՝ բյուջեի դեֆիցիտը ամենայն հավանականությամբ, կտատանվի ՀՆԱ-ի 5,1%-ից մինչև 5,2%-ը։ Ընդ որում, կառավարությունն ավելի վաղ ակնկալում էր պետական ֆինանսները հավասարակշռել շուրջ 4,4% դեֆիցիտով։
Նախորդ տարի ենթադրվում էր, որ բյուջեի դեֆիցիտը կլինի ՀՆԱ-ի 4,9%-ի չափով, արդյունքում, սակայն, այն գերազանցեց ՀՆԱ-ի 5,5%-ը:
Երկրի ֆինանսական գերատեսչությունները իրավիճակը պայմանավորել են արտաքին գործոններով, մասնավորապես, Չինաստանի տնտեսության տեմպերի դանդաղումով և Ուկրաինայում հակամարտությամբ: