|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նկատել էինք, որ բազմաթիվ քաղաքացիներ տեղյակ չեն, թե երբ է հնարավոր անվճար կայանել հայտնի կարմիր գծերով նշված վայրերում: Նշված հարցով Yerkir.am-ը դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով նշել անվճար կայանման համար սահմանված թե՛ օրվա, թե՛ ժամերի մասին՝ ըստ Երևանի վարչական շրջանների:
Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ թե՛ Կենտրոն վարչական շրջանում (Ա-գոտի), և թե՛ Արաբկիր վարչական շրջանում (Բ-գոտի) համաձայն Երևան քաղաքի ավագանու 26.12.2023 թվականի թիվ 43-Ն որոշման 29-րդ կետի 2-րդ ենթակետի` տրանսպորտային միջոցի կայանումը ժամը 22։00-ից մինչև 09։00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում։
Տեղեկացնում ենք նաև, որ Երևան քաղաքի ավագանու 26.12.2023 թվականի թիվ 45-Ն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետի համաձայն վերը նշված վարչական շրջաններում տրանսպորտային միջոցի կայանումը կիրակի օրը նույնպես անվճար է և տեղական տուրք չի գանձվում։