|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 1-ին Վաղարշապատի ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Էջմիածնում գտնվող ձկնամթերքի վաճառքի մի կետի պահեստում 49-ամյա սեփականատերը պահում և իրացնում է անակցիզ ծխախոտ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին վաճառակետ:
Բացատրական աշխատանքից հետո վաճառակետի տերն ընդունեց, որ պահեստում պահում է ոչ միայն անակցիզ ծխախոտ, այլև կեղծ օղի:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվեցին օղին էլ, 2420 տուփ տարատեսակ ծխախոտն էլ: Տղամարդը հայտնեց, որ ծխախոտը գնել է անծանոթ մեկից: Նաև հայտնեց, որ օղին ու ծխախոտը ձեռք էր բերել վաճառելու նպատակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: